«Ժողովուրդ»-ը մշտապես ժողովրդի կողքին է. առաջին էջը, ի նշան բողոքի, սովորականից տարբեր է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի առաջին էջը այսօր լույս է տեսել սովորականից տարբեր. խմբագրակազմը այդպես իր բողոքն է արտահայտել լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների նկատմամբ: Թերթն այս կապակցությամբ գրում է. «Երեկ Հայաստանի կյանքում արտառոց իրադարձություն գրանցվեց. ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց իրապես խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչն իր բացասական արձագանքը գտավ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ատյաններում:

«Ժողովուրդ» օրաթերթը, հավատարիմ մնալով իր կոչմանը, մշտապես ժողովրդի կողքին է եւ ուժերի ներածին չափով պայքարելու է քաղաքացիների իրավունքների վերականգնման համար: Մենք եւս ԴԵՄ ենք էլէկտրաէներգիայի սակագնի անհիմն բարձրացմանը եւ դատապարտում ենք ցուցարարների, լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները: Եւ ի աջակցություն երիտասարդության` այսօր «Ժողովուրդ»-ն իր առաջին էջը տպագրում է սովորականից տարբեր` օրվա երկու առանցքային իրադարձությունները` լուսանկարներով»:

tttt

Ավելի մանրամասն`  թերթի այսօրվա համարում:




Լրահոս