Ինչպես արդեն հայտնել էինք, ժամը 01:00-ին Բաղրամյան պողոտա են ժամանելու մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում` դերասաններ, քաղաքական գործիչներ:
Քիչ առաջ ցուցարարների մոտ ժամանեցին «Վիտամին» ակումբի անդամները` Արամ MP3-մ, Վաչեն և մյուսները:
Արամ MP3-ն նշեց, որ թիմով եկել են միանալու ժողովրդին: «Չենք ուզում լինեն բռնություններ, ցանկանում ենք բանակցությունների միջոցով հարցը լուծել: Մենք էլ ենք դեմ որոշմանը», – հայտնեց նա:
Իսկ Վաչեն անդրադառնալով երեկվա դեպքերին, այն բնորոշեց որպես ահավորություն և նշեց, թե այդ ամենը կարելի էր այլ ձև անել:
Հավելենք, որ Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ, ոստիկանները փշալարեր են բերել Բաղրամյան պողոտա: