
Այս պահին Բաղրամյան պողոտա` ցուցարարների մոտ են ժամանել մի խումբ պատգամավորներ և քաղաքական գործիչներ:
Նրանց թվում են` Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Սուքիասյանը, Թևան Պողոսյանը, Աղվան Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Տիգրան Ուրիխանյանը, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը և բազմաթիվ այլ մարդիկ:
Հավելենք, որ նրանք եկել են ցուցարարների և ոստիկանների միջև պատ կազմելու համար` բացառելու հնարավոր բռնությունները: