Թեև ԲՀԿ-ականներն ասել էին, որ դեկտեմբերի 1-5-ի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կհայտարարի նախագահի ընտրություններում իր դիրքորոշման մասին, այնուամենայնիվ երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը դեկտեմբերի 4-6-ը կլինի Բրյուսելում: Ծառուկյանի խոսնակը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ Բելգիայից Ծառուկյանը որևէ հայտարարություն չի անի: Ու չնայած ներկայանալի հաղորդագրությանը, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում որևէ էական ու նշանակալից հարց չի քննարկվելու: Պարզապես ևս 2-3 օր կարող է հետաձգվել ,չարաբաստիկե որոշման մասին հայտարարությունը:
“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբև Ծառուկյանն իրարամերժ խոստումներ է տվել ևԲ Ս. Սարգսյանին, ևԲ Ռ. Քոչարյանին, ևԲ Լ. Տեր-Պետրոսյանին: Երեք նախագահների կողմնակիցներն էլ չգիտեն, թե հատկապես ում հետ զրույցում է անկեղծ եղել ԲՀԿ առաջնորդը: Դրա համար էլ բոլորը լռում են, իսկ Ծառուկյանն էլ շարունակում է խաղալ: