
Քաղաքական գործիչները, դերասանները և շոու-բիզնեսի ներկայացուցիչներն այս պահին կենդանի պատ են կազմել Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների և ոստիկանների միջև: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ են հավաքվել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, որոնք բոլորն էլ դեմ են բռնությանը:
«Մենք կենդանի պատ ենք կազմում և կմնանք այնքան, քանի դեռ կա բռնության վտանգ: Կամ եթե ուզում են բռնություն կիրառել, դա կարող են անել մեր վրայով: Կոչ եմ անում միանալ մեր կենդանի պատին, մենք պետք է ամեն պահ լինենք այստեղ , որպեսզի մենք բացառենք բռնությունը», – նշեց նա:
Հավելենք, որ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշեց, թե հանգիստ պայմանների դեպքում բռնի միջոցների չեն դիմի: