Արմեն Աշոտյանին դիմավորեցին հայհոյանքներով. ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում. ուղիղ միացում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին  Բաղրամյան պողոտայում են գտնվում նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Հարցին, թե ինչու եք եկել, Աշոտյանը նշեց. «Որ ասեմ` եկել եմ` սուրճ խմելու, կհավատա՞ք»: Իսկ Ֆարմանյանն էլ նշեց, թե եկել է իր մյուս գործընկերներ հետ ՝ որպես իշխանության ներկայացուցիչ և հավելեց, թե չի կարծում, թե միայն ընդդիմադիրները պետք է այստեղ լինեն:

Նշենք, որ հանրապետականների ներկայությունը բուռն ընդունվեց ցուցարարների կողմից, նրանք վիրավորական բացականչություններ են հնչեցնում Ա. Աշոտյանի, Ս. Ֆարմանյանի և ՀՀԿ-ի հասցեին: Վիրավորանքներն այնքան երկար տևեցին, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանի նյարդերը տեղի տվեցին և նա սկսեց պահանջել դադարեցնել վիրավորական բացականչությունները:

Հավելենք, որ մեծ թվով պատգամավորներ են գտնվում Բաղրամյան պողոտայում:

11639680_841530849250272_194937501_o

11657506_841530979250259_1506882836_n

11651274_841530962583594_1252293602_n




Լրահոս