Հրապարակ.Նաիրիտում աշխատավարձ պոկելու միակ աշխատող միջոցը գործադուլն է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Աշխատավարձի բաժանումը “Նաիրիտում” վերջին մեկ-երկու տարում հանրապետական նշանակության իրադարձություն է։ Գործարանի ղեկավարությունը, ինչպես և խոստացել էր, վճարեց աշխատողների դեկտեմբերի աշխատավարձը։ Բանվորներն իրենց գումարը ստացան նոյեմբերի 29-ին, իսկ մյուս աշխատակիցները՝ նոյեմբերի վերջին օրը։ Կոլեկտիվին ևս մեկ ամսվա աշխատավարձ խոստացել են տալ մինչև դեկտեմբերի 20-ը։ Այս մասին հպարտորեն հայտնեց “Նաիրիտի” մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը։ Սպասվում է, որ մինչև դեկտեմբերի առնվազն 15-ը բողոքի ակցիաներ չեն լինի։
 
Այսպիսով, “Նաիրիտում” աշխատավարձ պոկելու միակ աշխատող միջոցը գործադուլն է դարձել։ Ինչ վերաբերում է “Նաիրիտի” վաճառքի գործարքին, ապա մեր աղբյուրներն ասում են, որ տհաճ իրավիճակում է հայտնվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Բանն այն է, որ վերջինս այն քչերից է, որն ի պաշտոնե քաջատեղյակ է արդյունաբերական գիգանտի շուրջ ընթացող բանակցություններին և հավանական գնորդների ցանկին։ Մեր տեղեկություններով, նրան են վերագրել վերջին ինֆորմացիոն արտահոսքերը, ըստ որոնց՝ մամուլ են սպրդել սեփականատերերի և հավակնորդների, մասնավորապես Ծառուկյանի անունները”,- գրում է թերթը




Լրահոս