Արտակարգ դեպք` Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում. տղամարդը ինքնասպանության փորձ է արել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս արտակարգ դեպք է եղել Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում: Մեր տեղեկություններով ՝ դեռևս 2014թ. բնակարանային գողության դեպքով տուժող 35-ամյա տղամայոդը, ով եկել էր քննչական՝ իր բնակարանից կատարված գողության վերաբերյալ տեղեկություններ ստանալու, հենց քննչականի միջանցքում ինքնասպանության փորձ է կատարել: Նա իր մոտ եղած շեղբով վնասել է ձախ նախաբազուկի արյունատար երակները: Բարեբախտաբար, լուրջ վնաս չի հասցվել նրա կյանքին, տեղում բուժօգնություն է ստացել: Դեպքի առթիվ քննություն է իրականացվում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս