
Բաղրամյան պողոտայում դեռևս շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների նստացույցը: Հիշեցնենք, որ այս գիշեր ցուցարարների և ոստիկանների միջև կենդանի պատ էին կազմել քաղաքական գործիչներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները` թույլ չտալու համար որևէ բախում: Նրանք մինչ այժմ Ազատության հրապարակում են: Իսկ ցուցարարները հայհոյանքներով էին դիմավորել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և կոչ արել նրան հեռանալ:
Քիչ առաջ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտարարեց, թե ոստիկանությունը կհամբերի մինչև 10:00-ն, այնուհետև կդիմի գործողությունների, սակայն չմանրամասնեց, թե ինչ գործողությունների մասին է խոսքը: Հավելենք, որ այս ընթացքում քաղաքական գործիչներից շատերը բանակցում էին ցուցարարների հետ, խորհուրդ տալիս մշակել ռազմավարության ծրագիր, նրանք ցուցարարների հետ պողոտայում նաև մաքրման աշխատանքներ կատարեցին: