“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 2-ին՝ժամը 23:55-ի սահմաններում, 35-ամյա մի աղջիկ ոստիկանություն է դիմել ու խնդրել իրեն օգնել։
“Նա հայտնել է, թե Նոյեմբերի 28-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, իրեն ծանոթ մի երիտասարդ տղա դանակով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, նաև դեմքին, որի պատճառով կոտրվել է իր ատամը։ Այնուհետև երիտասարդը տաք արդուկով այրել է աղջկա ձախ կրծքի մի հատվածը ու պատճառել մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեցինք տեղեկանալ՝ արդյոք հայտնաբերվել է երիտասարդը, սակայն այնտեղից նշեցին, որ դեռևս հետաքննություն է կատարվում”,- գրում է թերթը։