Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հայտնեց, որ ոստիկանությունը առայժմ հատուկ գործողությունների չի դիմի, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրում: Իրավապահները քայլերի դիմելուց առաջ նախապես կզգուշացնեն քաղաքացիներին:
Հունան Պողոսյանը հիշեցրեց, որ գիշերը խոստացել են քաղաքացիներին հատուկ տեխնիկա չկիրառել հավաքը ցրելու նպատակով և այդ խոստումը պահել են:
Բաղրամյան պողոտայում են ԱԺ պատգամավորներ, մշակույթի գործիչներ, հասարակական գործիչներ, որոնք կենդանի պատ են կազմել ցուցարարների եւ ոստիկանների միջև:
Բաղրամյան պողոտա էին ժամանել նաև Արմեն Աշոտյանը, ում ժամանումը մեծ իրարանցում էր առաջացրել քաղաքացիների շրջանում:
Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ: