Ցուցարարները կմնան Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների նստացույցը: Վերջինիս մասնակիցները չլսեցին ոստիկանների և պողոտայում գտնվող հայտնի մարդկանց խորհուրդները և որոշեցին մնալ պողոտայում:

Ոստիկանները նրանց առաջարկում էին վերադառնալ Ազատության պողոտա, որպեսզի վերականգնվի Բաղրամյան պողոտայի երթևեկությունը, սակայն ցուցարարներն անդրդվելի են:

Արդեն 14 ժամից ավելի  է` ցուցարարները չեն հեռանում Բաղրամյան պողոտայից։ Հավելենք, որ Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանների պատից այն կողմ մարդկան չեն թողնում անցնել: Նշենք, որ պողոտայից հեռացրել են փշալարերը, սակայն ջրցան մեքենաները դեռ տեղում են:




Լրահոս