Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները՝ երևանյան ցույցերի մասին.«Ցուցարարները շրջանցում են ՀԷՑ-ը ՌԴ-ին պատկանելու թեման»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահայտ BBC-ի բրիտանական լրատվական ծառայությունը որպես օրվա գլխավոր իրադարձություն ներկայացնում է Երևանում ընդդեմ էլէներգիայի թանկացման տեղի ունեցող նստացույցը: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ հայ ցուցարարները հրաժարվել են հանդիպել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ռուսական NTV-ն հայտնում է, որ հայ պատգամավորները «կենդանի վահան» են ստեղծել ուժայինների ու ցուցարարների միջև:

Liga novosti-ն ուղիղ միացմամբ հեռարձակելով Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ցույցերը` գրում է , որ «Հայաստանում սակագնային Մայդան է» սկսվել:

РБК-ն գրում է, որ «Интер РАО»-ի ներկայացուցիչ Նիկոլայ Գորելովը պարզաբանել է, որ 11 տարվա ընթացքում (1999-2009թթ) Հայաստանում սակագներն անփոփոխ են մնացել , չնայած «օբյեկտիվ պատճառներով էլեկտրամատակարարման ապահովման ծախսերի մեծացմանը»: Հրատարակչությունը նաև շեշտում է, որ ցուցարարները ջանասիրաբար շրջանցում են հայկական էլեկտրացանցերը Ռուսաստանին պատկանելու թեման և չեն հնչեցնում քաղաքական պահանջներ կամ ակտիվների ազգայնացման պահանջներ:

The Wall Street Journal-ն առանձնացրել է այն փաստը, որ ցույցերի ընթացքում նկատվել են Եվրամիության դրոշներ և փորձել է ներկայիս վիճակը կապել Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության հետ:

Washington post-ն իր հերթին գրում է, որ հազարավոր մարդիկ Հայաստանում բողոքում են ընդդեմ էլէներգիայի թանկացման, իսկ The New York Times-ը գրում է, որ «էլեկտրական Երևանի ցուցարարները վերադառնում են փողոցներ՝ չնայած ձերբակալություններին ու ջրցան մեքենաներին»:




Լրահոս