Հրդեհ Եղվարդում. մեկ զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ բնակարանի ննջասենյակում դեկտեմբերի 4-ին 1-02 և 1-03 ծառայության աշխատակիցները հայտնաբերել են 80 տարեկան Լ. Մատինյանի դին՝ ձեռքի և դեմքի այրվածքներով: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, սենյակում այրվել էր վերմակ: Այսօր առավոտյան ժամը 07.03-ին ահազանգ էր ստացվել, որ նշված հասցեի առաջին հարկից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, որոնց ջանքերով հրդեհը մարվել էր:




Լրահոս