Բաղրամյան պողոտայում դեռևս շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարների նստացույցը: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեկ Բաղրամյան պողոտայում գտնվող քաղաքացիների մոտ տարբեր տեսակի սառը զենքեր են հայտնաբերվել:
«Երեկվա անտեսանելի աշխատանքի արդյունքում բիզեր, դանակներ են հայտնաբերվել քաղաքացիների մոտ, որոնք կարող էին օգտագործվել ցուցարների կողմից և ոստիկանների դեմ»,-նշեց նա:
Նրա խոսքով, ոստիկանությունը բացի տեսանելի աշխատանքից, նաև անտեսանելի աշխատանք է կատարում: Հավելենք, որ ցուցարարները հրաժարվում են վերադառնալ Ազատության պողոտա: