Շիրակ կենտրոնե հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Գյումրիում երկկողմանի ծնողազուրկ Ալավերդյանների ընտանիքն արդեն երրորդ ամիսն է, ինչ վարձով բնակվում է Գյումրու “Ստրոմմաշինա” թաղամասի տնակային ավանում:
Նրանցից փոքրը մանկուց հաշմանդամ է և մեծ քրոջ՝ 23-ամյա Վարդուհու խնամքի տակ է, իսկ միջնեկը` 20 ամյա Արսենը այս տարի ամռանն է վերադարձել զինվորական ծառայությունից: Տնակի վարձը վճարում են անչափահաս եղբոր երկկողմանի ծնողազրկության թոշակով: Այս ընտանիքը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ: Նախկինում նրանք ապրում էին իրենց ազգականներից մեկի տանը:
Մանրամասները` “Շիրակ կենտրոնի” տեսանյութում: