
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ լրագրողներին հայտնեց, որ իրենք ահազանգներ և տեղեկություններ էին ստացել, որ որպես բարիկադներ օգտագործվող աղբամանների մեջ քարեր կան: Օսիպյանը լրագրողներին կոչ արեց նկարահանել իրենց կողմից տարվող խուզարկության ընթացքը:
Խուզարկելու ընթացքում պարզվեց, որ աղբամաններում միայն շինարարական աղբեր են, սակայն բոլոր աղբամանները չեն ստուգվել: Նա նշեց, թե ցանկացած ահազանգի դեպքում իրենք պետք է ստուգումներ անցկացնեն: