
Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարները չեն կարողանում համաձայնության հասնել թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ` կապված նրա պայմանագրի ժամկետի երկարաձգման հետ:
Նշվում է, որ իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձ է խոստացել ֆուտբոլիստին, սակայն նրան դա չի բավարարել: Ռամոսը պնդում է, որ պետք է տարեկան 10 մլն եվրո վաստակի: