51-ամյա տղամարդը Արարատում սպանել է 35-ամյա աղջկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Սերոբ Աղբյուր փողոցի 19 շենքի 16 բնակարանում վիճաբանություն է տեղի ունենում: Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ Վ. Մուրադյանը պարսկահայ է և երկար տարիներ բնակվել է Միացյալ Նահանգներում, իսկ վերադառնալով Հայաստան` Դ. Նահապետյանի հետ բնակվել է փաստացի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիճաբանության ժամանակ Մուրադյանը նախ սեղանին դրված բյուրեղապակյա ծաղկամանով հարվածել է գլխին, իսկ հետո խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է մարմնի տարբեր հատվածներին: Այս ամենից հետո դուռը կողպել և հեռացել է: Ոստիկաններն ու փրկարարները փորձել են հատուկ տեխնիկայով մոտենալ 4-րդ հարկում գտնվող նշված տան պատուհաններին, սակայն պատուհանները ներսից ճաղավանդակներով են եղել և ներս մտնելու համար դժվարություն է առաջացել: Նրանք ստիպված կոտրել են մուտքի դուռը: Տանը հայտնաբերվել է սպանվածի դին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:




Լրահոս