Աուդի A6-ի վարորդը Վազ 2106-ի համարանիշները տեղադրել էր իր ավտոմեքենայի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանման տարածք են տեղափոխել “Աուդի A6” մակնիշի 01 ՍԼ 777 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը՝ Երևան քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչ Կարեն Աբրամովը, չի ունեցել ավտոմեքենայի տեխնիկական զննման կտրոն, իսկ ԱՊՊԱ կտրոնը ժամկետանց է եղել, ու որ ամենազավեշտալին է՝ համարանիշները եղել են մեկ այլ ավտոմեքենայի: Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված համարանիշները հաշվառված են Երևան քաղաքի Կուզնեցով փողոցի բնակիչ Վոլոդյա Բարսեղյանի անվամբ, և այն պետք է լիներ “Վազ 2107” մակնիշի ավտոմեքենայի վրա: Նման խախտումների համար վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս