
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 29-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.
• Երևան քաղաքի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկ,
• Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի հարակից հատված:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: