
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերում «գունավոր հեղափոխության» նշաններ է տեսնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դեռևս արտաքնապես իրավիճակը զարգանում է որպես իրենց սոցիալ-տնտեսական բարեկեցությունից դժգոհ մարդկանց հակամարտություն»,- այսօր ասել է Կոսաչյովը:
«Սակայն այստեղ պետք չէ խաբնվել, բոլոր գունավոր հեղափոխություններն էլ զարգանում են նման սցենարով: Հայաստանը ևս ապահովագրված չէ նման ճանապարհից»,-հավելել է նա: