ՀՀ ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ցանկանում է Հայաստանը կայուն տեսնել: Դեսպանը Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բաղաքի ակցիաների մասին իր տեսակետը ներկայացրեց լրագրողներին հունիսի 24-ին` Երկաթուղային կայարանում` «Արմենպրես»-ի հետ համատեղ կազմակերպված ցուցադրության ընթացքում: Վոլինկինը համոզված է, որ առկա խնդիրը պետք է կարգավորվի բացառապես իրավական հարթության վրա:
«Այս հարցը պետք է քննարկվի բանակցությունների սեղանի շուրջ, որը ոչ մեկ անգամ առաջարկել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում լինի կայունություն, քանի որ երկիրը կարող է զարգանալ բացառապես կայուն պայմաններում»,ասաց դեսպանը: