
“ԱՊԱ” ադրբեջանական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանում զինվոր է պայթել ականի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի Զինված Ուժերի շփման գծում՝ Աղդամի մոտակայքում: Ականի վրա պայթել է Ադրբեջանի ԶՈՒ կապիտան Փերվիզ Իսմայիլովը: Նրան տեղափոխել են հիվանդանոց: