
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը քիչ առաջ ցուցարարների հետ զրույցում բոլորին կոչ արեց չհավատալ այստեղից-այնտեղից լսած ինֆորմացիաներիn: Մասնավորապես, Մաքսիմն անդրադարձավ այն լուրերին, որ իբր Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին ասել է, թե այսօր կայացվելու է սակագնի բարձրացումը չեղյալ համարելու մասին որոշում:
Մ. Սարգսյանը նշեց, թե այդպիսի ինֆորմացիների կհավատան միայն այն դեպքում, երբ դրանք տեղադրվեն համապատասխան գերատեսչությունների պաշտոնական կայքերում: Նրա խոսքով, այսպիսի տեղեկությունների տարածումն ակցիան ցրելու նպատակ ունի: Նախաձեռնության անդամը նաև բոլորին կոչ արեց նոր մարդկանց ներգրավել նստացույցին և կրկին անգամ հիշեցրեց երեկոյան ավտոերթ անցկացնելու մասին: