Armenian text to speach

Մխիթարյանը ոչ միայն Ուկրաինայի, այլեվ ողջ Եվրոպայի բացահայտումն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Time Football-ի լրագրողները կազմել են Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իրենց տարբերակը, որում տեղ է գտել նաև “Շախտյորի” և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
“Այդ ֆուտբոլիստը ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի բացահայտումն էր, ով իր վրա գրավեց “Հին աշխարհի” ուժեղագույն թիմերի ուշադրությունը։ “Կրիվբասի” հետ խաղում Հենրիխը, ինչպես միշտ, հաճախ էր սրում իր թիմի գրոհները՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ”։
sportarmenia .com



Լրահոս