Ի՞նչ կանի Գալուստ Սահակյանը, եթե Բաղրամյան պողոտայում իրավիճակն ավելի ավելի լարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցող պայքարը գտնվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուշադրության կենտրոնում: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

«Ազգային ժողովի նախագահը մանրամասն տեղյակ է ամեն ինչից, իսկ ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի որոշմանը, ապա դա ԱԺ լիազորությունների մեջ չի մտնում: Այդտեղ Ազգային ժողովն անելիք չունի», – նշեց նա:

Արսեն Բաբայանն Ազգային ժողովի նախագահի կողմից որպես արձագանք նշեց երեկ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումները: Մեր դիտարկմանը, թե իրավիճակի լարման կամ ակտիվիտների նկատմամբ բռնությունների կիրառման դեպքում, արձագանք լինելու՞ է, Ա. Բաբայանը նշեց. «Հետևելն ու արձագանքելը տարբեր բաներ են, ես ասեցի հետևում է, այսինքն` տեղյակ է ամեն ինչից մանրամասն: Օրենքով, սահմանադրությամբ և  օրենսդրությամբ սահմանված բոլոր գործառույթներն Ազգային ժողովը կիրականացնի»:




Լրահոս