Մոսկվայի “Ակադեմիկոս Յանգելի փողոց” կայարանում ոստիկաններն օգնության են հասել ֆիլիպինցի մի կնոջ, ով սկսել է ծննդաբերել,- գրում է Life News-ը։
Հղի կինը սկսել է ուշագնաց լինել և ընկնել։ Նրան օգնության են հասել պարեկային ոստիկաններն ու շտապօգնություն կանչել։ Այդ պահին մետրոյի կայարանի մոտ է գտնվել շտապօգնության խումբը: Երեխան ծնվելուց հետո երկար ժամանակ կյանքի նշաններ ցույց չի տվել։ Բժշկի շնորհիվ, որոշ ժամանակ անց երեխան սկսել է ինքնուրույն շնչել։ Երեխային և մորը տեղափոխել են հիվանդանոց։