Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարներում ինչ-որ չինովնիկ է. Մարինա Արայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անժելա Սարգսյանի տղամարդու` ազատազրկամն մեջ գտնվող Կարեն Արայանի մայր Մարինա Արայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. “Ինձ համար անսպասելի էր տղայիս նկատմամբ դատարանի նման վճիռը: Չկար կոնկրետ ոչ մի ապացույց: Ողջ դատավարությունը կապիկություն էր”: Նա նշեց, որ Կարեն Արայանին 3,5 տարվա ազատազրկման են դատապարտել, ինչից ինքը դժգոհ է. “Ես Եվրադատարան կդիմեմ: Հույս ունեմ, որ այնտեղ քավոր-սանիկ, խնամի, բարեկամ կապը չի գործի”:
Մարինա Արայանը ակնարկեց, թե իր որդու դատավարության հետևում ինչ-որ չինովնիկ է կանգնած. “Այդ պոռնոգրաֆիկ նկարներում հենց այդ չինովնիկն է”:
Ասուլիսին ներկա էր նաև Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, ով նշեց, որ հաշվի առնելով, որ դատավարությունը կապված է նաև “Կյանքի խոսք” կրոնական կառույցի հետ, ուստի իրենք ծանոթանալու են բոլոր նյութերին և ամփոփ տեղեկատվություն են ներկայացնելու. “Նախնական կարծիք կա, որ դատաքննությունը թերի է կատարվել: Բայց թե որ նկարներն են տեղադրվել Կարենի կողմից, որոնք ավելացվել հետո, պարզ չէ”:
Մարինա Արայանը, և փաստաբան Կիմա Սարյանը, պատրաստվում են Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը բողոքարկել և հասնել մինչև Եվրոպական դատարան:




Լրահոս