
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է Չեչնիայի, Ինգուշեթիայի, Դաղստանի ու Կաբարդինո-Բալկարիայի տարածքում «վիլայեթ» ստեղծելու մասին:
Նման հայտարարությամբ է հանդես եկել ահաբեկչական խմբավորումում երկրորդ դեմք համարվող Աբու Մուհամմադ ալ-Ադնանին, ով կատարում է ինքնահռչակ խալիֆ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի մամուլի քարտուղարի ֆունկցիան:
«Նոր վիլայեթի» ղեկավար է նշանակվել Աբու Մուհամմադ Կադարսկին: