Եվրոպական խաղեր. վաղը կմեկնարկի ձյուդոյի մրցաշարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին Եվրոպական Ամառային խաղերի ձյուդոյի մրցաշարը կմեկնարկի վաղը: Մեր մարզիկներից առաջինը տատամի դուրս կգա 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Հովհաննեսն այս տարի լավ արդյունք է ցույց տալիս և դրա շնորհիվ էլ իր քաշում ունի 5-րդ վարկանիշը: Գյումրեցի ձյուդոիստը պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի սլովակ Տռբովիչ – թուրք Կաբա զույգի հաղթողը, հայտնում է Կարեն Գիլոյանը:

1

Վաղը տատամի դուրս կգա նաև Ժաննա Ստանկովիչը: Մեր ձյուդոիստը առաջին գոտեմարտում ուժերը կչափի բրիտանացի Էդվարդսի հետ: Հայաստանի հավաքականի երրորդ ներկայացուցիչը Դավիթ Նիկողոսյանն է: Մեր երիտասարդ ձյուդոիստը տատամի դուրս կգա հունիսի 26-ին: Նա պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակիչից:

3

Դավիթ Նիկողոսյանի առաջին մրցակիցը իսրայելցի Մուկին է:
Տեղեկացնեմ, որ Բաքու 2015-ի ձյուդոյի մրցաշարը համարվում է նաև այս տարվա Եվրոպայի պաշտոնական առաջնությունը: Դա նշանակում է, որ մարզիկները միանգամից կխաղարկեն 2 տիտղոս և հետևաբար կպարգևատրվեն 2 մեդալով: Ձյուդոյի մրցաշարը նաև օլիմպիական վարկանիշային է:




Լրահոս