ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հուսով է, որ Հայաստանի իշխանություններին կհաջողվի պայմանավորվել ընդդիմության հետ ու թույլ չեն տա, որպեսզի իրադարձությունը վատագույն ձևով զարգանա:
«Մենք համակ ուշադրությամբ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, կարեկցում ենք ու հուսով ենք, որ այս հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով` ընդդիմության ու իշխանությունների բանակցությունների միջոցով»,- ասել է նա:
Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի համար միևնույն չէ, թե ինչ է այժմ տեղի ունենում Հայաստանում:
«Հայաստանը ԵՏՄ անդամ է, մեզ համար միևնույնը չէ, թե ինչ է տեղի ունենում այդ երկրի տարածքում»,- ասել է Դաշնային խորհրդի խոսնակը: