ՍԴ դիմելու համար հավաքվել է 34 ստորագրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն հավաքվել է 34 ստորագրություն: Ստորագրահավաքին միացել են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ “Ժառանգության” խմբակցության պատգամավորները՝ ողջ կազմով: Խոսելով ԲՀԿ-ի աջակցության, ստորագրահավաքին միանալու փաստի մասին` Զուրաբյանը նշեց, որ առանց ԲՀԿ-ի ստորագրությունների միանշանակ չէին կարող հավաքել անհրաժեշտ ստորագրութունները: 
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի “Հայ ազգային կոնգրես” խմբակցությունը Ազգային ժողովի արտահերթ նիստը մեծամասնության կողմից բոյկոտելուց հայտարարեց, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 և 71-րդ հոդվածներին: 




Լրահոս