Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող “Բալասանյանների ընտանիք” հիմնադրամը երկու գյումրեցի անօթևան ընտանիքների հաճելի անակնկալ է մատուցել:
“Շիրակ կենտոնը” տեղեկացնում է, որ քաղաքի կենտրոնական մասի բազմաբնակարանային շենքերի երկու բնակարանների բանալիները երկկողմանի 3 ծնողազուրկ և 2 միայնակ, անչափահաս երեխաներ խնամող, շարքից դուրս եկած և խոնավ տնակներում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքներին տրամադրեց Գյումրու գարեջրի գործարանի սեփականատեր Միսակ Բալասանյանը: