Հասարակությունը գնում է նաղդի հետեվից` թողնելով նիսյան.Կարեն Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը P-Art  ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանը նշեց, որ Ստյոպա Սաֆարյանը ունեցավ մի խնդիր` նա չպետք է դներ իր թեկնածությունը մեծամասնականով` լավ հասկանալով, որ իր 10 հազարը ավելի շատ ոչ թե իր ձայներն էին, այլ Ռուբեն Հայրապետյանի դեմ եղած ձայները:
“Պետք է իրատես լինել`մեծամասնականում պայքարելն անիմաստ է: Այս ընթացքում մի քանի հոգու կարելի է նշել, որ հաղթել են մեծամասնականում գաղափարական պայքարով: Խնդիրն այն է,որ հասարակությունը գնում է նաղդի հետևից`թողնելով նիսյան”: 
Բանախոսը նշեց, որ մեզանում վաղուց չկա գաղափարական պայքար. “Չկա այն հեղինակությունը, որի հետևից կգնա ժողովուրդը: Դա վերաբերում է և” արվեստին, և” մնացած ոլորտներին: Չկա մեկը, ում խոսքի հետևից մարդիկ կգնան, քանի որ մեր արվեստի գործիչների մի մասը հետ է քաշվել, մյուս մասը դուրս է գնացել: Մնացել է դաշտում այն, ինչ մնացել է: Բացառություն են կազմում միայն շախմատիստները”:
Կարեն Քոչարյանը նշեց, որ Ստյոպա Սաֆարյանը պետք է ԱԺ պատգամավոր դարձած լիներ դեռևս բուն խորհրդարանական ընտրություններին՝ նկատի ունենալով մայիսի 6-ին կայացած ընտրությունները, սակայն՝ “Ժառանգություն” կուսակցության համամասնական ցուցակով:




Լրահոս