Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացվել 1995 թ. ծնված Հովհաննես Պ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա 2010-2011 թթ. ընթացքում Երեւանի Կենտրոն վարչական տարածքից կատարել է մի շարք կողոպուտներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել տուժողներից մեկը` 55-ամյա մի կին: Նա հայտնել է, որ 2010 թ. աշնանը Թումանյան փողոցի թիվ 18 շենքի մոտ մի անծանոթ երիտասարդ մոտենալով իրեն՝ փորձել է հափշտակել ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, բանալիներ եւ շպարման պարագաներ: Կատարվում է նախաքննություն:
Մի շարք կողոպուտների հեղինակը հայտնաբերվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ