
Դերասան Անդրանիկ Հարությունյանը, ով Բաղրամյան պողոտայում մասնակցում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիային, Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե մենք շատ լավ երիտասարդներ ունենք:
«Հիանալի է ամեն ինչ, ուղղակի հպարտանում եմ մեր հայ ժողովրդով: Կոչ եմ անում, որ բոլորը միանան», – նշեց նա:
Դերասանը ընդգծեց` չի կարծում, թե մայդաններ կլինեն, քանի որ խաղաղ ժողովուրդ ենք: «Համոզված եմ, որ այդպիսի բաներ չեն լինի, քանի որ խելոք ժողովուրդ ենք», – հավելեց նա: