Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի վերջին քառօրյայի նիստում կրկին քննարկվում է 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Ի թիվ այլ հարցերի` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց ՀՀ արտաքին պահուստների տեղաբաշխվածության մասին. “Որտե՞ղ են ՀՀ փողերը, որտե՞ղ են տեղաբաշխված, ի՞նչ տոկոսներով, ի՞նչ եկամուտ է սպասվում 2013թ.”և,- հարցրեց Հ. Բագրատյանը:
“ՀՀ արտաքին պահուստները տնօրինում է ԿԲ-ն և այդ մասին ներկայացվում է ֆինանսական հաշվետվությունների հաղորդման մեջ` միջազգային ստանդարտներին համապատասխան, անցնում է աուդիտ: Ավելի մանրամասն տեղեկատվության բացումը կարող է առևտրային ու բանկային գաղտնիքներ բացահայտել”,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Վաչե Գաբրիելյանի խոսքից հետո Հրանտ Բագրատյանը հարցրեց, թե 4 տրիլիոն 567 մլրդ-ի ՀՆԱ-ի մեջ ստվերային տնտեսություն կա, թե՝ ոչ:
Նախարարը նշեց, որ ստվերային տնտեսությունը ՀՆԱ-ի մեջ ներառված է: