
«Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր կոչ էր արել բոլորին հավաքվել Ազատության հրապարակում և երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Քիչ առաջ մեծ թվով մարդիկ ժամանեցին պողոտա, որտեց նրանց ընդունեցին բուռն ծափողջյուններով: Ցուցարարները շուրջպար են բռնել, երգում են և պարում:
Բաղրամյան պողոտայում է գտնվում Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը: Հավելենք, որ Բաղրամյան պողոտայոյմ է գտնվում նաև Վլադիմիր Գասպարյանը, ով անձամբ է հետևում իրադարձությունների ընթացքին:
