
Երիտասարդ աղջիկը, զբոսնելով Չինաստանի հարավում գտնվող Մյանյան քաղաքի փողոցներով, ընկել է անհարմար դրության մեջ:
Աղջիկը հայտնվել է կոյուղու ցանցում, որովհետև քայլելիս Whatsapp-ով իր ընկերների հետ նամակագրության մեջ էր: Ամբողջությամբ կլանված լինելով հեռախոսի մեջ` նա չի նկատել, որ հիմա ուր որ է, վայր է ընկնելու:
Շուրջը հավաքված մարդիկ փորձում էին օգնել աղջկան և ազատել ոտքը, սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Շուտով դեպքի վայր է ժամանել փրկարարական ջոկատ և միայն մեկ ժամվա ընթացքում` «ազատագրել են» աղջկան:
Փրկարարները ստիպված են եղել կտրել ցանցը: