Եգիպտական “Egypt Air” ավիաընկերության ինքնաթիռը, արտակարգ վայրէջք է կատարել Հուրգադայի օդանավակայանում, երբ ուղեւորներից մեկի ճամպրուկում գտնվող կոբրան փախել է եւ մտել ուղեւորների սրահ: Տերը փորձել է բռնել վերջինիս, ինչի արդյունքում օձը կծել է տիրոջը: Ուղեւորները, տեսնելով, թէ ինչպես է թունավոր օձը սողում, հարձակվել են օձի վրա եւ ոտքերով տրորել նրան: Օդաչուն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել: Տուժածը, ով Հորդանանի քաղաքացի էր, տեղափոխվել է հիվանդանոց:
ՕՁԸ՝ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ