
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարները բարձրաձայնել էին ակտիվիստներից մեկին բերման ենթարկելու մասին:
Սակայն Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը նշեց, որ բերման ենթարկված ոչ մի անձ չկա: Նա հայտնեց, թե Տիգրան Մադոյանի մայրն է անհանգստացած եղել և բարձրաձայնել, որ իր որդին չկա:
Ոստիկանապետի խոսքով, պարզվել է, սակայն, որ այդ տղան Բաղրամյան պողոտայում շարունակում է մասնակցել ակցիային: