Այս պահին Բաղրամյան պողոտայում, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող մարդկանց է միացել նաև երգահան Արա Գևորգյանը: Նա Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե իմացել է նման ակցիայի մասին և որոշել մասնակցել ու իր աջակցությունը հայտնել ցուցարարներին:
Արա Գևորգյանը նշեց, թե իր համար կարևոր է այն, որ պայքարի ընթացքում արյունահեղություն չլինի: «Ես գիտեմ, որ ոչ ոստիկանությունը, ոչ ժողովուրդը բախման կողմնակից չեն: Ես կգտնվեմ այդ միջին հատվածում, որպեսզի կարողանանք կանխել ցանկացած տիպի բախում, քանի որ այս երիտասարդների շարքում կան նաև հրահրողներ», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում