Իշխանական քարոզչամեքենան այս օրերին աշխատում է աննկատ պահել France 3 հեռուստաընկերությանը տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Իսկ պատճառը ՀՀԿ առաջնորդի սկանդալային հայտարարություններն են: «Մեր երկրում, ճիշտ է, կոռուպցիա կա, բայց դա նոր բան չէ, վաղուց է մտած»,-անկեղծացել է Ս. Սարգսյանը: Իհարկե, այն, որ ՀՀ-ում կոռուպցիան նոր բան չէ, այլ արմատավորվել է վաղուց, հայտնի փաստ է: Բայց ուշագրավն այն է, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը հաշտվել է այդ իրողության հետ ու հուսահատ կերպով իրավիճակի պատասխանատվությունը գցում է իր վրայից՝ ըստ էության, արդարացնելով ե՛ւ տիրող կոռուպցիան, ե՛ւ այդ հարցում իրենց անգործությունը: Ու երբ Հայ ազգային կոնգրեսը քննադատում է գործող ռեժիմին այդ արատների համար, միանգամից սկսում են բղավել, թե՝ «բա ձեր ժամանակ»: Իսկ ի՞նչն է խանգարում Ս. Սարգսյանին՝ արմատախիլ անել նախկինից ժառանգած արատավոր երեւույթները: Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ մեթոդը պարզ է. պետք է պարզապես հրաժարվել կոռուպցիոն ծագում ունեցող գումարների սեփական բաժնեմասից:
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆԲԱԺԱՆ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ