Բարգավաճ Հայաստանը կոչ է անում ձեռնպահ մնալ քայլերից, որոնք միանշանակ բերելու են լարվածության է՛լ ավելի սրման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքացիական ակտիվիստների և իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների հանդեպ բռնություն գործադրելով հնարավոր չէ լուծել առաջացած լրջագույն խնդիրները։ Բռնությունը մեծացնում է լարվածությունն ու փակում երկխոսության ճանապարհով սոցիալական հիմնախնդիրները լուծելու հնարավորությունը։ «Բարգավաճ Հայաստանը» կոչ է անում ձեռնպահ մնալ քայլերից, որոնք միանշանակ բերելու են լարվածության է՛լ ավելի սրման։

Վերջին օրերին հազարավոր երիտասարդների խաղաղ, բայց վճռական բողոքը մենք գնահատում ենք հստակ ուղերձ իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին առ այն, որ կուտակված սոցիալական, տնտեսական, հասարակական, քաղաքական խնդիրները օր առաջ լուծում են պահանջում։ Մեր պետությանը և հասարակությանը անհրաժեշտ են փոփոխություններ, առաջընթաց և զարգացում: Անհրաժեշտ են զարգացման հստակ ծրագրեր, բաց և հրապարակային քննարկումներ, դժվար, բայց ճշգրիտ որոշումներ: Սա է ճանապարհը։ Այլ ճանապարհ չկա»։




Լրահոս