Մի քանի ԲՀԿ-ականներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ տեղեկացրին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրման գաղափարը ԲՀԿ-ում միանշանակ ընդունելի չէ: Մասնավորապես, այսպես ասած, հին ԲՀԿ-ականների շրջանում լուրջ մտավախություն կա, որ Գ. Ծառուկյանն ամենախոցելի թեկնածուն է եւ առաջադրվելու դեպքում կարող է խնդիրներ առաջացնել ինչպես իր, այնպես էլ ԲՀԿ հիմնասյուն գործիչների համար: Ավելին, ԲՀԿ-ում կարծում են, որ Ծառուկյանի առաջադրման գաղափարը նրա մոտ սերմանել են խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ ընտրացուցակ գործուղված անձինք, որոնք պարզապես սրտացավ չեն ո՛չ Գ. Ծառուկյանի, ո՛չ էլ ԲՀԿ-ի նկատմամբ: Այս թեմայով զրուցեցինք երիտասարդ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հետ, որն ասաց. «Ես չգիտեմ՝ հին, նոր ինչ կապ ունի: Ձեզ ասեմ, որ ժողովրդի կարծիքն է, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրվի, եւ հիմա պաշտոնական տեղեկություն չկա, որ նա կառաջադրվի 2013թ. նախագահական ընտրություններում»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ