Տեղի է ունենում խաղաղ ցույց, ինչը նշանակում է, որ ոստիկաններն իրավունք չունեն բռնության անցնելու: Armlur.am-ի զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` հավելելով, որ միաժամանակ կա երևույթ` փակված է ճանապարհի բանուկ մասը, ինչը ոստիկանությունը կարող է հիմք ընդունել և ասել` պետք է անցնել կտրուկ քայլերի:
«Այս պահին երևում է, որ որևէ մեկի մոտ խնդիր չկա: Հուսով եմ, որ ինչպես անցած գիշեր, այնպես էլ այս գիշեր բռնության դեպքեր չեն գրանցվի, կունենանք խաղաղ գիշեր, ցուցարարները կշարունակեն իրենց պայքարը ներկայացնել: Իսկ իշանությունները կփորձեն ավելի գիտակից որոշում կայացնել: Կարծում է, որ եթե զիջող որոշում չլինի, պայքարը շարունակվելու է: Մեր խնդիրն է` կանգնել և ապահովել կենդանի պատը, որպեսզի թույլ չտանք բռնությունների կատարում: Հասկանալի է, որ եթե հրաման տրվի, չեն նայելու` դեմը պատգամավոր է կանգնած, թե ով է կանգնած, բայց այնուամենայնիվ ինչ-որ մի փոքր ավելի բարձր շանս կա, որ այդ բռնությունները չեն լինի»:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: