ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազդարար» ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանը, որն առաջինն է հայտարարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը ոչ մի կուսակցության հետ չի համագործակցելու. «Նժդեհական, ցեղակրոն գաղափարներ, հեթանոսություն եւ իսկական պատմություն եմ առաջ տանում»: Մեր տեղեկություններով՝ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանի եւ Մուշեղ Լալայանի հետ, որպեսզի քննարկի իր պահվածքն ընտրությունների շրջանում: Սակայն մեզ հետ զրույցում նա հերքեց. «Լալայանի հետ ես հանդիպել եմ այն առումով, որ նա մտնում է «Հայրենիք» ակումբի մեջ, իսկ «Հայրենիք» ակումբը փայլուն ձեւով տանում է ազգայնական գաղափարախոսությունը: Իսկ Սահակյանին ընդհանրապես չեմ հանդիպել»: Հավելենք, որ «Ազդարար» ամսագրի հովանավորը Ռոզա Ծառուկյանն է: «Ռոզա Լեոնովնան՝ մեծ մայրիկը, որին սրբորեն հարգում ենք, նախանցյալ տարի տվել ենք մրցանակ՝ մեզ օգնելու համար: Նա ասել է, որ ամեն ձեւով ձեզ հետ կաշխատեմ, բացի քաղաքականությունից»,-ասաց Սարգսյանը:




Լրահոս