«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն շուտով կլրանա մեկ շաբաթը, ինչ Երեւանի կենտրոնն ալեկոծված է բողոքի ցույցերից, երեք օր առաջ ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց հիրավի խաղաղ նստացույցը, բայց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չկա ու չկա: Մեկ շաբաթից ավել է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է պարզել, թե որտեղ է գտնվում Կարեն Անդրեասյանը, եւ ինչպես կարելի է նրա հետ կապվել, բայց ապարդյուն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ՄԻ պաշտպանն ուղղակի անհետացել է եւ վիրտուալ մտահոգություններ է միայն հայտնում:
Թեեւ մյուս կողմից էլ մինչ օրս նա իր ներկայությամբ մարդու իրավունքների պաշտպանության հարցում նույնիսկ չնչին օգուտ անգամ չի տվել, եւ իր գործունեության արդյունքը եղել է միայն այն, որ ՄԻՊ ինստիտուտը հիմնովին արժեզրկվել է: Կ. Անդրեասյանի անգործունակ կերպարը հերթական անգամ հաստատում է դեռեւս նրա նշանակման օրերին հնչող այն կարծիքները, որ նման անձին չի կարելի դարձնել օմբուդսմեն, այդ պաշտոնը զբաղեցնողը պետք է հանրության շրջանում հեղինակություն վայելող մարդ լինի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: