Պոլիտեխնիկի նախկին ռեկտորն արդեն ընտրել է իր նոր զբաղմունքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հունիսի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական ճարտարագիտական համլսարանի ռեկտորի ընտրություն: Առաջադրված թեկնածուները երկուսն էին` դաշնակցական Ոստանիկ Մարուխյանը եւ գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: 19 կողմ ձայնով ռեկտոր էր ընտրվել իշխանության դաշնակցական թեկնածու Ոստանիկ Մարուխյանը: Իսկ ռեկտորի մյուս թեկնածու Հովհաննես Թոքմաջյանը ստացել էր 12 ձայն, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել…

«Ժողովուրդ»-ը զրուցեց սկանդալների կիզակետում մշտապես հայտնված, պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչով է նա այժմ զբաղվելու:

-Պարո՛ն Թոքմաջյան, Դուք ռեկտորի պաշտոնում չվերընտրվեցիք: Հիմա ինչո՞վ եք զբաղվելու:

-Այսուհետ Երեւան համայնքի ավագանու նիստերին պետք է մասնակցեմ:

-Ինչպե՞ս եք համակերպվում այն մտքի հետ, որ այլեւս ռեկտոր չեք:

-Ես ի՞նչ կարող եմ ասել (ծիծաղում է-Ս.Հ.): Համակերպվել եմ արդեն: Ես ամեն ինչ արել եմ ինստիտուտի համար եւ լավ եմ արել»:

Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:




Լրահոս